«Ինտեր Մայամիի» համասեփականատեր Խորխե Մասը պատասխանել է թիմի 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսսիի՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտվող պայմանագրի երկարացման հարցին։
«Ես լիովին վստահ եմ, որ Մեսսին կմասնակցի մեր նոր մարզադաշտի բացմանը, որը կկայանա 2026 թվականին։ Միջմրցաշրջանի ընթացքում ես կխոսեմ Լեոյի հետ։ Քանի դեռ Լեոն առողջ կլինի, մենք նրան կտեսնենք վարդագույնով («Ինտեր Մայամիի» մարզաշապիկի գույնը — խմբ.)։ Ես լավատեսորեն եմ տրամադրված այս հարցում»,- Մասի խոսքերն է մեջբերում լրագրող Բեն Ջեյքոբսը։
Արգենտինացի ֆուտբոլիստը հանդես է գալիս «Ինտեր Մայամիում» 2023 թվականի ամառվանից։ Transfermarkt պորտալի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։