Գաղտնիք չէ, որ «Բարսելոնան» ներկայումս ֆինանսական դժվարություններ ունի, և դա խնդիրներ է առաջացնում այնպիսի խաղացողների գրանցման հարցում, ինչպիսին է կիսապաշտպան Դանի Օլմոն: Բայց կատալոնական ակումբի ղեկավար Ժոան Լապորտան արդեն մտածել է ստեղծված իրավիճակից ելքի մասին։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Բարսելոնան» բանակցություններ է վարում «Կամպ Նոու» մարզադաշտում հատուկ VIP տեղերի վաճառքի շուրջ առաջիկա 20 տարում: Ենթադրվում է, որ սա կարող է 200 միլիոն եվրո եկամուտ ապահովել: Նույնն արեցին Մադրիդի «Ռեալը» և եվրոպական մյուս ակումբները, ուստի «կապտանռնագույնները» հույս ունեն, որ դա կաշխատի, և ակումբը կկարողանա պահպանել 1:1 կանոնը:
Նշվում է, որ գործարքի կայացման դեպքում կատալոնական ակումբը ոչ միայն կկարողանա գրանցել Օլմոյին և Պաու Վիկտորին, այլև ավարտին հասցնել Պեդրիի և Գավիի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգումը։