UFC-ն հաստատել է խառը մենամարտերի թեթև քաշային կարգում (70 կգ) UFC դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի և UFC-ի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի չեմպիոնական գոտու համար մենամարտը։
Մենամարտը կկայանա հունվարի 18-ին, ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։
Արմանը մինչ այս անցկացրել է 25 մենամարտ, տարել 22 հաղթանակ, իսկ Մախաչևը հաղթել է անցկացրած 27 մենամարտերից 26-ում։
Նշենք, որ 2019 թ․՝ մարզիկների առաջին մենամարտի ժամանակ մրցավարների որոշմամբ հաղթանակը շնորհվել էր Իսլամ Մախաչևին։