«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է հոլանդացի նախկին կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտի խոսքերին։
«Ո՞վ է այս տղան»,- պատասխանել է Ռոնալդուն
Հիշեցնենք, որ վան դեր Վարտը նշել էր, որ Ռոնալդուն աներևակայելի եսասեր է։ «Ռեալի» նախկին խաղացողը նաև հավելել էր, որ եթե թիմը հաղթեր 6-0 հաշվով, իսկ նա գոլ չխփեր, նա ուրախ չէր լինի։ Բայց եթե թիմը պարտվեր, իսկ նա երկու անգամ գոլ խփեր, դա նորմալ կլիներ:
Ընթացիկ մրցաշրջանում 39-ամյա հարձակվողը սաուդյան ակումբի կազմում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։