Դեկտեմբերի 5-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2025/26 առաջնության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայաստանի հավաքականն ընդգրկվեց 11-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Հյուսիսային Իռլանդիայի, Ֆինլանդիայի և Կիպրոսի ընտրանիները:
Մրցաշարի խաղացանկը և անցկացման վայրը կհաստատվեն ավելի ուշ: