«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն Անգլիայի առաջնության 14-րդ տուրի «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ խաղում (3-0) թիմի հաղթանակից հետո խոսել է իր մարզավիճակի վիճակի մասին։
33-ամյա կիսապաշտպանը կազմից դուրս էր մնացել սեպտեմբերի կեսերին Չեմպիոնների լիգայի «Ինտերի» հետ խաղում (0-0) ստացած մկանային վնասվածքի պատճառով։ Ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել հոկտեմբերի 21-ին։ Դեկտեմբերի 5-ին «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ հանդիպման 31-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը գրավեց մրցակցի դարպասը։
«Իմ և Գվարդիոլայի միջև տարաձայնություն չկա։ Նա գիտի, որ ինձ համար դժվար էր: Դա ցավալի էր և անհարմար:
Հուսով եմ, որ շուտով վերադառնամ մարզավիճակս, իսկ հետո լիովին լավ կլինեմ»,- Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։