Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Լա Լիգայի 19-րդ տուրի «Ատլետիկի» հետ խաղում կրած պարտությունից հետո խոսել է թիմի արդյունքների մասին վերջին հանդիպումներում։
«Դա տարօրինակ է՝ կարճ ժամանակում հինգ պարտություն կրել բոլոր մրցաշարերում. պետք է կատարելագործվենք…
Վերջին հանդիպումներում որոշ առումներով կատարելագործվել ենք, բայց դեռ նախորդ տարվա պես ուժեղ չենք։ Վերջին երկու պարտությունները շատ բարդ թիմերի դեմ էին։
Այժմ մենք աստիճանաբար կվերականգնենք ֆուտբոլիստներին ու կբարձրացնենք մեր խաղամակարդակը»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը։