Հայաստանի գործող փոխչեմպիոն «Նոան» Fastex Պրեմիեր լիգայի 10-րդ տուրից հետաձգված «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում տարած հաղթանակից հետո (2:1) հայտարարություն է տարածել Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի վերաբերյալ:
«Դու այսօր քո սիրտը տվեցիր դաշտում։ Նման վնասվածքից հետո կանգնել, շարունակել խաղը և դառնալ հաղթական սեյվի հեղինակ՝ դա իրական հերոսի կամք է։ Առողջություն քեզ, Օգնյեն, շուտ ապաքինվիր:
Վաղը պաշտոնական հայտարարությամբ կհայտնենք Օգնյեն Չանչարևիչի վնասվածքի մասին։
Մենք քեզ սիրում ենք, Օգնյեն»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Նշենք, որ այս պահին չկա որևէ հստակ տեղեկություն Չանչարևիչի վնասվածքի բարդության աստիճանի վերաբերյալ։