Fastex Պրեմիեր լիգայի 10-րդ տուրից հետաձգված խաղում «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել է «Արարատ-Արմենիային» (1:1, դեռևս ընթացող):
Հանդիպման 18-րդ րոպեի դրությամբ տանտերերի հարձակվող Հելդեր Ֆերեյրան կոպիտ սահանկում կատարեց հյուրերի հարձակվող Տենտոնի նկատմամբ և ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից։