ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին պատասխանել է լրագրողների հարցերին թիմի զարգացման և գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի ապագայի մասին, եթե ակումբը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք չբերի։
Այս պահին փարիզցիները 4 միավորով 25-րդ տեղում են՝ ընդհանուր փուլի ավարտից 3 տուր առաջ լինելով 1/16 եզրափակիչ գոտուց դուրս։
«Տրանսֆորմացիան և փոփոխությունը ժամանակ են պահանջում: Պահանջվում է համբերություն և հաստատակամություն, ոչ թե խուճապ, երբ ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես ուզում ես: Ես միանգամայն վստահում եմ նախագծին, մարզչին, մարզական խորհրդատուին և մեր թիմին, և մենք կշարունակենք զարգանալ»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Նա նաև երաշխավորել է, որ Լուիս Էնրիկեն կմնա թիմում «100%-ով», նույնիսկ Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլից դուրս մնալու դեպքում։