«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը պատասխանել է, թե արդյոք մերսիսայդյան ակումբին կարելի՞ է համարել չեմպիոնական տիտղոսի գլխավոր հավակնորդը Պրեմիեր լիգայի 13 տուրերից հետո։
«Ես բազմիցս ասել եմ, որ մենք այս կերպ չենք գնահատում ստեղծված իրավիճակը։ Մենք գիտենք, որ մեզ սպասվում է ևս մեկ ծանր շաբաթ։ «Մանչեսթեր Սիթին» և «Ռեալը» բարդ մրցակիցներ էին, բայց ես հավատում եմ, որ «Նյուքասլի» հետ էլ հեշտ չի լինելու։ Եթե ոչ նույնիսկ ավելի դժվար: Բացի այդ, նույնիսկ մրցաշրջանի կեսը չէ: Բայց այո, մենք լավ անցանք մեկնարկային փուլը»,- Սլոտի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Այս մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայի 13 տուրից հետո «Լիվերպուլը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը՝ հաջորդ տեղում գտնվող «Արսենալից» առաջ անցնելով 9 միավորով: Ներքին առաջնության հաջորդ խաղում Սլոտի թիմը արտագնա խաղում կխաղա «Նյուքասլի» հետ։