2030 և 2034 թվականների ֆուտբոլի աշխարհի առաջնությունների ընդունող երկրների որոշումը կկայացվի դեկտեմբերի 11-ին ՖԻՖԱ-ի միջազգային կոնգրեսի ժամանակ:
2034 թվականի առաջնությունը կազմակերպելու հայտ ներկայացնող միակ պետությունը Սաուդյան Արաբիան է։ Մամուլում նշվում է, որ Սաուդյան Արաբիայի հաղթանակի դեպքում մրցաշարը կարող է սկսվել հունվարին, քանի որ նոյեմբեր և դեկտեմբերին Ռամադանն է:
Չնայած 2022 թվականին Քաթարում տեղի ունեցած առաջին ձմեռային առաջնությունը անցկացվեց նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով 2034 թվականի առաջնության սկսելը ավելի հավանական է համարվում հունվարի սկզբին, այս մասին գրում է The Sun-ը։
Նաև պահքի պահպանումը շոգ ամառային եղանակին, երբ ֆուտբոլիստները ենթարկվում են ծանրաբեռնվածության, կարող է բացասական ազդեցություն ունենալ նրանց պատրաստվածության վրա: Ռամադանի ժամանակ մարզումների ռեժիմը փոխվում է, և այն հիմնականում վերաբերում է սննդին և քնին:
Կա նաև կարծիք, որ սուրբ ամսվա բացասական ազդեցությունը ֆուտբոլային արդյունքների վրա դեռ ապացուցված չէ: Օրինակ, հարձակվող Ամր Զաքին խոստովանել է, որ Ռամադանի ժամանակ նույնիսկ ավելի լավ է խաղացել, քանի որ լրացուցիչ մոտիվացիա է ունեցել:
Ռամադանն իսլամական օրացույցի իններորդ ամիսն է։ Այն համարվում է մուսուլման աշխարհի պահքի ամիսը, որով նրանք ըստ իրենց հավատքի հիշատակում են Մուհամմադ մարգարեի առաջին հայտնությունը։ Պահքը բոլոր չափահաս մուսուլմանների համար է, բացառությամբ նրանց ովքեր ունեն հիվանդություններ, ճամփորդում են, շատ ծեր են, հղի են, ունեն շաքարային դիաբետ կամ կրծքով կերարկրող են։