Հավակնորդների մրցաշարի հաղթող, Հնդկաստանի ներկայացուցիչ Գուկեշ Դոմարաջուն 2024 թվականի շախմատի աշխարհի առաջնության 7-րդ խաղափուլում բաց է թողել իր առավելությունը՝ թույլ տալով աշխարհի գործող չեմպիոն չինացի Դին Լիրենին խաղը ավարտել ոչ-ոքի արդյունքով:
Հաշիվը շարունակում է մնալ հավասար՝ այժմ՝ 3.5:3.5:
Այն խաղացողը, որը կվաստակի 7.5 կամ ավելի միավոր, կհռչակվի աշխարհի չեմպիոն: Եթե 14 խաղից հետո հաշիվը լինի հավասար, չեմպիոնը կորոշվի արագ շախմատի փլեյ-օֆֆում:
8-րդ խաղը կմեկնարկի դեկտեմբերի 4-ին՝ Հայաստանի ժամանակով 13:00-ին, որում սպիտակ խաղաքարերով կխաղա Դին Լիրենը: