«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Լա լիգայի 19-րդ տուրի «Մալյորկայի» հետ հետաձգված խաղում (5:1) թիմի և Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկուն պահեստայինների նստարանին թողնելու որոշման մասին։
«Մեր այսօրվա որոշումը շատ պարզ էր. երեկ պլանում չկար Լևանդովսկու կազմից դուրս մնալը: Բայց այսօր մենք զգացողություն ու ինտուիցիա ունեինք, որ նա պետք է մնա պահեստայինների նստարանին։ Նա հանգստանալու կարիք ուներ, նա շատ րոպեներ անցկացրեց խաղադաշտում։
Սա քննարկել ենք նաև Ռաֆինյայի հետ, բայց դուք արդեն տեսաք, թե նա ինչպես հանդես եկավ։ Տեսնենք, թե երբ կարող ենք նրան ևս հանգիստ տալ»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում իսպանական AS-ը։
Այս մրցաշրջանում 36-ամյա լեհ ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, որոնցում դարձել է 22 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 15 միլիոն եվրո: