«Վեսթ Հեմը» մտադիր է բանակցություններ վարել մարզիչ Սերժիո Կոնսեյսաուի հետ։ Պորտուգալացին հետաքրքրված է Պրեմիեր լիգայում աշխատելու տարբերակով։
Այդ մասին հայտնում է Guardian-ը։
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Կոնսեյսաուն հեռացավ «Պորտուից»։
Ավելի վաղ Daily Mail-ը նշել էր, որ ակումբի կարճ ցուցակում չորս մասնագետ կա։ Ցուցակում են Էդին Տերզիչը, Ռոջեր Շմիդտը, Սեբաստիան Հյոնեսը և Դանիայի հավաքականի նախկին մարզիչ Կասպեր Յուլմանը։