«Միլանի» կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը կիսվել է պայմանագրի հնարավոր երկարաձգման վերաբերյալ իր կարծիքով։
«Ես պատրաստ եմ նոր պայմանագիր կնքել «Միլանի» հետ և շատ երջանիկ եմ։
Սա հսկայական ակումբ է, և ընդամենը մեկ մրցաշրջանից հետո պայմանագրի երկարաձգումը շատ բան է նշանակում:
Ես դեռ պայմանագիր չեմ ստորագրել, բայց մենք գրեթե մոտ ենք»,- Ռեյնդերսի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։