Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն դեռևս ներգրավված է Ստոկհոլմի Bank Hotel-ում հնարավոր բռնաբարության գործով, հայտնում է Aftonbladet-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հետաքննությունը դեռ փակված չէ։ Այս մասին հայտարարել է դատախազ Մարինա Չարիկովան։ Աղբյուրը մանրամասնում է, որ մինչ ոստիկանությունում ցուցմունք տալը աղջիկը նախ դիմել է բժշկական օգնության։
Դատախազն այլ տեղեկություններ չի հաղորդել: Աղբյուրը մանրամասնում է, որ հետաքննության սկսվելուց ի վեր ցուցմունքներ են վերցվել նաև մի քանի կանանցից, որոնց անունները չեն բացահայտվում և ովքեր տեղեկություններ ունեն կատարվածի մասին։
Հաղորդվում է նաև, որ հետաքննությանը ներգրավվել է Դատական բժշկության ազգային կենտրոնը, որի եզրակացությունն արդեն վերլուծվել է այս միջադեպի հետաքննողների կողմից։ Եզրակացության արդյունքների մասին առայժմ տեղեկություններ չկան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ շվեդական մամուլը հայտնել էր, որ Մբապեն մեղադրվում է Շվեդիայում բռնաբարություն կատարելու մեջ, սակայն խաղացողի շրջապատը դա զրպարտություն էր որակել։