Հարձակվող Մոհամեդ Սալահը պատրաստ կլինի նույնիսկ մեկ տարվա պայմանագիր կնքել «Լիվերպուլի» հետ: Այնուամենայնիվ, եգիպտոսցի ֆուտբոլիստին ավելի ու ավելի է բարկացնում բանակցությունների վերաբերյալ ակումբի մոտեցումը: Այս մասին հայտնում է Athletic-ը։
Սալահը դեռ սպասում է, որ «Լիվերպուլը» կբացահայտի իր դիրքորոշումը հնարավոր գործարքի պայմանների վերաբերյալ: Նշվում է, որ Սալահի առաջնահերթությունը «Լիվերպուլի» հետ պայմանագրի երկարաձգումն է։
Միաժամանակ հարձակվողը կարծում է, որ ինքն աշխարհի լավագույն ֆուտբոլիստների թվում է, և նոր պայմանագրի պայմանները պետք է արտացոլեն այս կարգավիճակը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սալահի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն, Սաուդյան Արաբիայի ակումբները, Միլանի «Ինտերը» և «Ինտեր Մայամին»։