Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հայ անվանի ըմբիշ, Եվրոպայի, աշխարհի (1986) և օլիմպիական (1988) չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Լևոն Ջուլֆալակյանն այսօր՝ ապրիլի 5-ին, նշում է ծննդյան 56-րդ տարեդարձը:
ArmSport-ի խմբագրակազմը շնորհավորում է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզչին ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն և նորանոր հաջողություններ:

Ի դեպ, Լևոն Ջուլֆալակյանի որդին՝ Արսեն Ջուլֆալակյանը, ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է իր դուստրը շնորհավորում պապիկին ծննդյան օրվա առթիվ:
«Շատ հաճախ խուսափում ենք կիսվել դրականով,բարիով,նվաճումներով… տարբեր պատճառներով։ Արդյունքում սոցցանցերում երևում է հիմնականում բացասականը,անորակը…
Չնայած,որ ակամայից արտակարգ իրավիճակում ենք հայտնվել,պետք չէ կորցնել լավը տեսնելու և ուրախանալու կարողությունը։ Փորձություն է,որը միասնաբար կկարողանանք համեմատաբար թեթև հաղթահարել։
հ.գ. Պապիկի ծնունդն են շնորհավորում՝ հարմարվելով ստեղծված պայմաններին»,- տեսանյութին կից գրել է Արսեն Ջուլֆալակյանը: