Քրիստոֆեր Նկունկուն հայտնվել է ՊՍԺ-ի դիտակետում։ Ֆրանսիայի մայրաքաղաքում չեն մոռացել իրենց սանին և մտածում են ֆուտբոլիստին տուն վերադարձնելու մասին։
Ըստ The Sun-ի, ՊՍԺ-ն դիտարկում է ֆուտբոլիստներ փոխանակելու հնարավորությունը Լոնդոնի «Չելսին» հետ, որին պատկանում է Նկունկուի պայմանագիրը։
27-ամյա կիսապաշտպանի դիմաց փարիզցիներն առաջարկում են իրենց հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիին։
«Չելսին» իրականում հարձակվող է փնտրում ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբն այնքան էլ հետաքրքրված չէ նման փոխանակմամբ։