Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի համար անձեռնմխելի խաղացողի կարգավիճակ ունի, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ ուրուգվայցի ֆուտբոլիստն Անչելոտիի համար ավելի կարևոր է, քան «սերուցքայինների» ցանկացած աստղ: Ըստ 65-ամյա մասնագետի, ներկայիս «Ռեալը» «Ֆեդեն» է ու ևս 10 հոգի, անկախ նրանից, թե որ դիքում է հանդես գալիս ուրուգվայցին։
Ընդգծվում է, որ Անչելոտին գնահատում է Վալվերդեին մի քանի դիրքերում խաղալու ունակության, լավ ֆիզիկական պատրաստվածության, ինչպես նաև հանդերձարանում ցուցադրած առաջնորդական որակների համար։
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա խաղացողը մադրիդյան գրանդի կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։