Ֆրանսիայի առաջնության 13-րդ տուրում «Մարսելը» սեփական հարկի տակ ծանր դասավորվող խաղում կամային հաղթանակ տարավ «Մոնակոյի» նկատմամբ (2:1)
Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը՝ մոնեգասկների կազմում աչքի ընկավ Ալեքսանդր Գոլովինը։ Տանտերերից պատասխանեց Լուիս Էնրիկեն վերականգնելով հաշվի հավասարակշռությունը, իսկ հաղթական գոլը հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ հեղինակեց Մեյսոն Գրինվուդը։
Այս խաղից հետո երկու թիմերն էլ իրենց ակտիվում ունեն 26 միավոր և զբաղեցնում են 2-րդ և 3-րդ տեղերը։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․