Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի կենտրոնական խաղում «Էնֆիլդում» «Լիվերպուլը» 2։0 հաշվով պարտության մատնեց «Մանչեսթեր Սիթիին»։
«Քաղաքայինները» վերջին 7 խաղերում կրեցին իրենց 6-րդ պարտությունը, նման բան երբևէ չէր եղել Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ հանդես գալու օրոք։
Հատկանշական է, որ որ 2003 թվականից ի վեր «Մանչեսթեր Սիթին» չի հաղթել «Էնֆիլդում» Պրեմիեր լիգայի շրջանակում կայացած այն խաղերում, երբ առաջինն է գոլ բաց թողել։
Նշենք, որ ԱՊԼ-ում թիմերի միջև «Էնֆլիդում» կայացած նախորդ 95 խաղերում, երբ մերսիսայդցիները առաջինն են բացել հանդիպման հաշիվը տարել են 86 հաղթանակ և 9 հանդիպում էլ ավարտել են ոչ-ոքի։