Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ «Խետաֆեի» նկատմամբ։
«Արքայական» ակումբի կազմում գոլով աչքի ընկան Ջուդ Բելինգհեմը և Կիլիան Մբապեն՝ վերջինս լավ հնարավորություն ուներ դուբլ գրանցելու, սակայն վրիպեց նպաստավոր դիրքից։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը «սերուցքայինների» կազմում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։