«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը գոլի հեղինակ է դարձել Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի՝ «Աստոն Վիլայի» դեմ խաղում (3:0):
Այսպիսով, Պալմերը Պրեմիեր լիգայում արդեն 30 գոլ է խփել լոնդոնյան թիմի կազմում։ Դրա համար նրան անհրաժեշտ էր 46 հանդիպում։ «Չելսիի» պատմության մեջ միայն Ջիմի Ֆլոյդ Հասելբեյնկն է (41 հանդիպում) ԱՊԼ-ում 30 գոլ է խփել Պալմերից արագ։