Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը խնդիրներ չունեցավ «Խետաֆեի» դեմ մադրիդյան փոքրիկ դերբիում (2:0):
«Արքայական» ակումբի կազմում հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին բացեց Ջուդ Բելինգհեմը՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ 8 րոպե անց հաշվի տարբերությունը կրկնապատկեց Կիլիան Մբապեն՝ 2։0։
Այս հաղթանակից հետո «սերուցքայինները» վաստակած միավորների թիվը հասցրեցին 34-ի ու այժմ մեկ միավոր են զիջում առաջատար «Բարսելոնային»՝ մեկ հանդիպում պակաս անցկացնելով։ «Խետաֆեն» 17-րդն է 13 միավորով։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․