Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի շրջանակում լոնդոնյան դերբիում հանդիպեցին «Տոտենհեմն» ու «Ֆուլհեմը»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Շոտլանդացի Թոմ Քերնին, ով 2010 թվականից ի վեր գոլ չէր խփել Պրեմիեր լիգայի արտագնա խաղում, գոլի հեղինակ է դարձել հյուրերի կազմում։ Դա տեղի է ունեցել գրեթե 15 տարի անց, և սա մրցաշարի պատմության մեջ արտագնա խաղերում մեկ ֆուտբոլիստի խփած գոլերի միջև ժամանակային ամենամեծ տարբերությունն է։