Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում ավարտվեց «Polish Open Kaliber» միջազգային մրցաշարը, հայտնում է Հայաստանի Հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Տարվա վերջին ստուգատեսում փոխչեմպիոն դարձավ Էլմիրա Կարապետյանը։
10մ օդամղիչ ատրճանակ կանանց պայքարի որակավորման փուլում Կարապետյանը խոցեց 573 միավոր և 2-րդ տեղով անցավ եզրափակիչ։
Եզրափակչում մեր մարզուհին 234,7 միավորով նվաճեց արծաթե մեդալ։