Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խաղում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջում» ընդունել էր «Աստոն Վիլային»:
Տանտերերը հաշվի մեջ առաջ անցան 7-րդ րոպեին Նիկոլաս Ջեքսոնի գոլի շնորհիվ։ Այսպիսով, հարձակվողը հետաքրքիր նվաճման է հասել. Ջեքսոնը 2024 թվականին Պրեմիեր լիգայի չորս տարբեր հանդիպումներում բացել է հանդիպման հաշիվը առաջին 10 րոպեների ընթացքում։ Դա ավելին է, քան ցանկացած այլ ֆուտբոլիստ այս տարի:
Հանդիպման 35-րդ րոպեին Էնցո Ֆերնանդեսը կրկնապատկեց թիմի առավելությունը, իսկ երկրորդ խաղակեսում շքեղ գոկ խփեց Պալմերը՝ ձևակերպելով նաև հանդիպման վերջնական հաշիվը՝ 3-0։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Տոտենհեմը» ոչ-ոքի խաղաց «Ֆուլհեմի» հետ՝ 1-1: Տանտերերի կազմում աչքի ընկավ Ջոնսոնը, հյուրերի կազմում՝ Քերնին։
Պալմերի շքեղ գոլը
Տոտենհեմ-Ֆուլհեմ
Մրցաշարային աղյուսակը՝