Fastex Պրեմիեր լիգայի հաջորդ 3 տնային հանդիպումները «Նոան» կանցկացնի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի քարտուղարությունից:
Դեկտեմբերի 4-ին Ռուի Մոտայի թիմը կընդունի «Արարատ-Արմենիային», դեկտեմբերի 8-ին՝ «Գանձասարին», իսկ 15-ին՝ «Վեստ Արմենիային»:
ՀՊԼ մրցաշարային աղյուսակն այս պահի դրությամբ՝
Դեկտեմբերին «Նոան» կանցկացնի նաև Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի վերջին երկու հանդիպումները: Ամսի 12-ին թիմը սեփական հարկի տակ կընդունի ԱՊՕԷԼ-ին, իսկ 20-ին Սերբիայում կմրցի «Բաչկա Տոպոլայի» հետ:
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի մրցաշարային աղյուսակն այս պահի դրությամբ՝