«Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակներում կայանալիք Մոսկվայի «Սպարտակի» հետ խաղի մասին:
«Յուրաքանչյուր խաղ տարբեր է։ Յուրաքանչյուր մրցակցի հետ պատրաստվում ենք յուրովի: Մեզ շատ դժվար խաղ է սպասվում: Իհարկե, «Սպարտակի» հետ խաղին մենք դուրս կգանք խաղադաշտ հաղթանակի համար: Մենք ցանկանում ենք հաղթել կիրակնօրյա խաղում», — ասել է Հարությունյանը:
«Կրասնոդարի» և «Սպարտակի» միջև հանդիպումը կկայանա այսօր, Երևանի ժամանակով 20։30-ին։
ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակն այս պահին