Լիսաբոնի «Սպորտինգը» 2024/2025թթ․ մրցաշրջանի համար նախատեսված երրորդ՝ պահեստային հավաքածուն նվիրել է թիմի սան, լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։
Երրորդ հավաքածուն նվիրված է նաև ակումբի տնային մարզադաշտի՝ «Ժոզե Ալվալադեի» 20-ամյակին։
Մարզադաշտը բացվել է 2003 թվականի օգոստոսի 6-ին և հյուրընկալել «Սպորտինգ» — «Մանչեսթեր Յունայթեդ» (3:1) հանդիպումը։ Խաղից մի քանի օր անց Ռոնալդուն տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։
Երրորդ խաղաշապիկի դիզայնի մեջ կան հղումներ Ռոնալդուին։ Հավաքածուի արտադրողի տարբերանշանի փոխարեն տեղադրված է CR7 նշանը, իսկ թիկունքին՝ «Ոսկե գնդակի» խորհրանշանը։
Շնորհանդեսի ժամանակ մարզաշապիկը ներկայացրել է Ռոնալդուի որդին
Շնորհանդեսից հետո վաճառվել է ավելի քան 10,000 նմանատիպ մարզաշապիկ, ինչը ռեկորդային ցուցանիշ է «Սպորտինգի» համար։