Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում կայացավ լոնդոնյան դերբին՝ «Վեսթ Հեմ»-«Արսենալ» հանդիպումը։
Հանդիպման առաջին խաղակեսը գոլառատ է ստացվել, և ընդհանրապես՝ բոլոր գոլերն այս հանդիպմանը գրանցվեցին առաջին խաղակեսում։ Հանդիպման առաջին խաղակեսում թիմերը 7 գոլ խփեցին՝ հինգը «Արսնենալը» և երկուսը՝ «Վեսթ Հեմը»: «Արսենալը» սկզբում խոշոր հաշվով առաջ անցավ հաշվի մեջ Գաբրիելի, Լեանդրո Տրոսարդի, Մարտին Էդեգորի (11 մետրանոցից) և Կայ Հավերցի գոլերի շնորհիվ։ Այնուամենայնիվ, ընդմիջումից առաջ «մրճահարները» երկու գոլ խփեցին. աչքի ընկան Աարոն Վան-Բիսական և Էմերսոնը: Իսկ հետո Լուկաշ Ֆաբիանսկին խախտեց կանոնները Գաբրիելիի նկատմամբ և ևս մեկ 11 մետրանոց բերեց «Վեսթ Հեմի» դարպասին, որն իրացրեց Բուկայո Սական։
Մրցաշարային աղյուսակը՝