Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի լոնդոնյան դերբիում՝ «Վեսթ Հեմ»-«Արսենալ» հանդիպման առաջին խաղակեսը շատ զվարճալի է անցել։
Ընդամենը հանդիպման կեսում թիմերը 7 գոլ խփեցին՝ հինգը «Արսնենալը» և երկուսը՝ «Վեսթ Հեմը»: «Արսենալը» սկզբում խոշոր հաշվով առաջ անցավ Գաբրիելի, Լեանդրո Տրոսարդի, Մարտին Էդեգորի (11 մետրանոցից) և Կայ Հավերցի գոլերի շնորհիվ։
Այնուամենայնիվ, ընդմիջումից առաջ «մրճահարները» երկու գոլ խփեցին. աչքի ընկան Աարոն Վան-Բիսական և Էմերսոնը:
Իսկ հետո Լուկաշ Ֆաբիանսկին խախտեց կանոնները Գաբրիելիի նկատմամբ և ևս մեկ 11 մետրանոց բերեց «Վեսթ Հեմի» դարպասին, որն իրացրեց Բուկայո Սական։