Ավելի վաղ արդեն գրել էինք, որ «Բորնմուտի» կիսապաշտպան Ջասթին Կլյուվերտը Անգլիայի Պրեմիեր լիգայի ռեկորդ է սահմանել. Կլյուվերտը երկու 11 մետրանոց է իրացրել «Վուլվերհեմփթոնի» հետ հանդիպման 18-րդ րոպեին։ Եվ սա ամենավաղ դեպքն է, երբ թիմը երկու 11 մետրանոց է իրացրել Պրեմիեր լիգայի մեկնարկից ի վեր:
Հոլանդացի կիսապաշտպանը հեթ-տրիկի հեղինակ է դարձել 13-րդ տուրի «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում։ Նա գոլի հեղինակ դարձավ 3-րդ, 18-րդ և 74-րդ րոպեներին։
Երեք գոլերն էլ գրանցեցին 11 մետրանոցներից։ Դա տեղի ունեցավ ԱՊԼ-ի պատմության մեջ առաջին անգամ։
Միևնույն ժամանակ, բոլոր 11 մետրանոցները վաստակել է հարձակվող Էվանիլսոն Բարբոսան. այդպիսի բան երբեք ևս չի եղել Պրեմիեր լիգայում: