Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խաղում «Նոթինգհեմ Ֆորեսթը» սեփական հարկի տակ հաղթեց «Իպսվիչին» (1:0):
Երկրորդ խաղակեսի սկզբում 11 մետրանոցից հաղթական գոլը խփեց Քրիս Վուդը: Այս գոլով 32-ամյա հարձակվողը իր ներկայիս ակումբի հետ հասել է կարևոր նվաճման։
Վուդն այժմ կիսում է առաջին տեղը ակումբի լավագույն ռմբարկուների ցուցակում ԱՊԼ-ի նոր դարաշրջանում (1992 թվականից):
Նորզելանդացին առաջնությունում ունի 24 գոլ, ինչպես Բրայան Ռոյը, ով 1994-ից 1997 թվականներին հանդես է եկել ակումբում: