Հանս-Դիտեր Ֆլիկը նշել է ֆուտբոլիստների աշխատասիրությունը «Լաս Պալմասի» հետ խաղում (1-2).
«Անկեղծ ասած, մենք լավագույնս հանդես չեկանք, բայց թիմը մինչև վերջ փորձեց ավելի լավ արդյունքի հասնել։ Սակայն այսօր մեր օրը չէր։ Մենք արդյունավետ չէինք։ Երկրորդ խաղակեսում պահեր ստեղծեցինք, բայց սովորաբար ավելի շատ ենք ստեղծում։
Երբ մենք վերահսկում ենք հանդիպումը, մենք լավ հանդիպում ենք ցուցադրում և հնարավորություններ ենք ստեղծում, երբ դա չենք անում, մենք խնդիրներ ունենք: Նախկինում մեզ համար ավելի հեշտ էր, մենք պահեր էինք ստեղծում ու գոլեր խփում, իսկ այժմ իրավիճակը փոխվել է։
Մենք այսօր չխփեցինք մեր գոլերը, և մեզ փոփոխություններ են պետք։ Պետք է ավելի լավ պաշտպանվենք, իսկ առանց գոլեր խփելու ավելի դժվար է դարպասն անառիկ պահելը։ Սա պաշտպանների հարցը չէ, այլ ամբողջ թիմի»,- մեջբերում է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչին Marca-ն։