Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսն ամենայն հավանականությամբ շուտով կհեռանա ակումբից ազատ գործակալի կարգավիճակով:
Այդ իսկ պատճառով «Բավարիան» նրան փոխարինող է փնտրում և ուշադրությունը կենտրոնացրել է «Միլանի» ֆրանսիացի պաշտպան Թեո Էրնանդեսի վրա, հայտնում է Fichajes-ը։
Transfermarkt-ի տվյալներով՝ 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։
Նա այս մրցաշրջանում «Միլանի» կազմում անցկացրել է 15 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։