Իտալական «Ինտերը» հետաքրքրություն է ցուցաբերում «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ միլանյան ակումբը միացել է եգիպտոսցի հարձակվողի տրանսֆերային մրցավազքին։
«Ինտերը» ցանկանում է 2025 թվականի ամռանը պայմանագիր ստորագրել Սալահի հետ՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Նրա տրանսֆերի համար աշխատավարձի բյուջեում տեղ ազատելու համար «Ինտերը» պատրաստ է բաժանվել Մարկո Արնաուտովիչից, Մեհդի Տարեմիից և Խոակին Կորեայից։
Մոհամեդ Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականից։ Նա «կարմիրներին» միացավ «Ռոմայից» 42 միլիոն եվրոյի դիմաց: