Մադրիդի «Ռեալը» նախքան անցած ամռանը հարձակվող Կիլիան Մբապեին պայմանագիր առաջարկելը ստացել էր մի քանի զեկույց ֆուտբոլիստի ֆիզիկական վիճակի մասին, որոնք ցույց էին տալիս նրա բոլոր ցուցանիշների անկումը 2018 թվականից սկսած։ Այս մասին հաղորդում է Relevo-ն։
Ըստ աղբյուրի՝ զեկույցներում ներկայացված տվյալները ցույց էին տալիս, որ յուրաքանչյուր մրցաշրջանից հետո Մբապեի ցուցանիշները՝ անցած տարածությունը, գործողությունների ինտենսիվությունը, ինչպես նաև արագությունը վատթարանում էին։
Չնայած անկմանը, «Ռեալում» կասկածներ չունեին հարձակվողին պայմանագիր առաջարկելու նպատակահարմարության վերաբերյալ և հավատում են, որ նա կբարելավի իր ներկա մարզավիճակը։
Մբապեի անհատական ցուցանիշները