Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն կրկին չկարողացավ լավ խաղ ցուցադրել «Լիվերպուլի» դեմ հանդիպմանը և ենթարկվեց քննադատությունների ինչպես փորձագետների, այնպես էլ «Ռեալի» երկրպագուների կողմից։
Ֆրանսիացի հարձակվողի վրիպումից հետո «Ռեալի» մի երկրպագու իր հիասթափությունը արտահայտեց բավականին կտրուկ ձևով։ Նա հրապարակայնորեն այրեց Մբապեի մարզաշապիկը։
«Իմ հույսերն ու աջակցությունը Կիլիան Մբապեին վերջացել են։ Ես ենթադրում եմ, որ ցանկացած մարդ, ով նրան աջակցում է, ունի տան ճանճի IQ», — գրել է երկրպագուն տեսանյութի մեկնաբանության մեջ։
Նշենք, որ Մբապեն այս տարի ամռանը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Ռեալ»։ Սակայն, չնայած բարձր ակնկալիքներին, նա դեռևս չի կարողացել արդարացնել մադրիդյան ակումբի երկրպագուների հույսերը։ Լա Լիգայի 12 խաղում հարձակվողը խփել է 7 գոլ։
Burning my Mbappe Jersey #ElClásico #Barcelona #RealBarca #mbappeOUT pic.twitter.com/KDXhckJHzM
— Billy Willy (@SoccerCR701) October 26, 2024