«Լեսթերն» իր պաշտոնական կայքում հայտարարել է հոլանդացի մասնագետ Ռուդ վան Նիստելռոյին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ Վան Նիստելռոյի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը:
«Ես հպարտ եմ և հուզված: Բոլոր նրանց, որոնց հարցրել եմ «Լեսթերի» մասին հիանալի պատմություններ են պատմել ակումբում աշխատող մարդկանց, երկրպագուների և, իհարկե, ակումբի նորագույն պատմության մասին, որը տպավորիչ է: Ես ոգևորված եմ, որ սկսել եմ, ճանաչել բոլորին և անել այն, ինչ կարող եմ»,- Վան Նիստելռոյի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ «Լեսթերն» ավելի վաղ պաշտոնանկ էր արել Սթիվեն Կուպերին: «Աղվեսները» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 16-րդ տեղում են: