«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը։
«Շատ հիասթափեցնող է վնասվածքը ստանալ չորեքշաբթի երեկոյան հիանալի խաղի վերջում: Մենք հիմա սկսում ենք վերականգնման գործընթացը, բայց մի բան, որ ես խոստանում եմ անել այն է, որ կվերադառնամ և կլինեմ լավագույնը: Շնորհակալություն «Էնֆիլդում» հիանալի աջակցության համար մենք կշարունակենք առաջ շարժվել, և ես կաջակցեմ թիմին ամեն քայլափոխի»,- գրել է Կոնատեն։
Նշենք, որ Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի կենտրոնական՝ «Լիվերպուլ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայնա կիրակի՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 20։00-ին։