Հայաստանի ազգային հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 21-ամյա խաղացողը մկանային վնասվածքի պատճառով դուրս է մնացել Բունդեսլիգայի 12-րդ տուրի «Ֆրայբուրգի» դեմ խաղի հայտացուցակից։ Խաղացողի վերականգնման ժամկենտները դեռևս հայտնի չեն։
Նշենք, որ Ռանոսը վերջին շրջանում «Բորուսիայի» կազմում շատ քիչ խաղաժամանակ է ստանում՝ հիմնականում խաղալով գերմանական ակումբի երկրորդ թիմում։
Ընթացիկ մրցաշրջանում հայ հարձակվողը «ձիերի» հիմնական թիմի կազմում մասնակցել է միայն մեկ հանդիպման։