Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրում «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո (0:2) համարձակ հայտարարություն է արել։
«Հիշեք, որ «Ռեալը» լինելու է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում՝ Մյունխենում։ Մենք այնտեղ կլինենք»,- ասել է իտալացի մասնագետը El Larguero-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ 5 տուրերի արդյունքներով «սերուցքայինները» զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 24-րդ տեղը։
Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակում Մադրիդի «Ռեալը» 6 միավորով 24-րդ տեղում է։ Մրցաշարի խմբային փուլի մնացած երեք խաղերում թիմը կհանդիպի «Ատալանտայի», «Զալցբուրգի» և «Բրեստի» հետ։