Սթիվ Կուպերի պաշտոնանկությունից հետո «Լեսթերը» տարակուսած է նոր մարզչի փնտրտուքներով։ Չնայած գործընթացն ընթանում է արագ տեմպերով, սակայն «աղվեսները» չեն հասցնի այն ավարտին հասցնել «Բրենտֆորդի» դեմ վաղը՝ նոյեմբերի 30-ին կայանալիք հանդիպմաը։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
Աղբյուրի համաձայն՝ Բեն Դոուսոնը, որը ժամանակավորապես ստանձնեց թիմի ղեկը Կուպերի հեռանալուց հետո, շաբաթ օրը ևս կհամակարգի թիմի գործողությունները «Բրենտֆորդի» դեմ խաղում։ Այսպիսով, «աղվեսները» այս տուրը ևս կանցկացնեն առանց նոր գլխավոր մարզչի։
Հիշեցնենք , որ Ռուդ վան Նիստելռոյը շարունակում է մնալ «Լեսթերը» գլխավորելու հիմնական թեկնածուն։
Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի «Բրենտֆորդ» — «Լեսթեր» հանդիպումը կկայանա վաղը՝ նոյեմբերի 30-ին, ժամը 19։00-ին։