«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան «Վիկինգուրի» հետ գրանցած ոչ-ոքիից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:
«Մենք 5 իրական պահ ունեցանք գոլ խփելու համար, բայց չխփեցինք. մրցակցի դարպասապահը 3 ֆանտաստիկ սեյվ կատարեց: Այո, մենք չէինք սպասում այսպիսի մարտավարություն, բայց չեմ կարծում, որ այդ պատճառով չհաղթեցինք: Երբեմն վատ օրեր ես ունենում. պետք է ընդունել դա: Ինչ վերաբերում է կամքին, խաղադաշտում ներդրած ջանքերին, ապա թիմը փորձեց, բայց երբեմն այսպես էլ է լինում` կարող ես վատ օր ունենալ»,- ասել է պորտուգալացի մասնագետը: