ՖԻՖԱ-ն հրապարակել է 2024 թվականի լավագույն մարզչի կոչման հավակնորդներին։
Թեկնածուների թվում են Կառլո Անչելոտին (Ռեալ Մադրիդ), Պեպ Գվարդիոլան (Մանչեսթեր Սիթի), Խաբի Ալոնսոն (Լևերկուզեն), Լիոնել Սկալոնին (Արգենտինայի հավաքական) և Լուիս դե լա Ֆուենտեն (Իսպանիայի հավաքական):
Մրցանակի գործող դափնեկիրը Գվարդիոլան է: