«Ռոմայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին մեկնաբանել է Լոնդոնի «Տոտենհեմի» հետ Եվրոպայի լիգայի խաղում գրանցած ոչ-ոքին (2:2).
«Տղաները հիանալի խաղ ցուցադրեցին։ Ես դժգոհ էի նրանից, ինչ տեսա «Նապոլիի» հետ հանդիպմանը, քանի որ չեմ սիրում պարզապես պաշտպանվել։ Սա այն ուղերձն է, որը ես ուզում էի փոխանցել: Այս անգամ ես շատ պարզ էի և խաղացողներին ասացի, որ չեմ ուզում այնպիսի թիմ, որը մտածում է միայն պաշտպանության մասին։ Եթե մրցակիցը փորձում է գրոհել, ապա մենք պետք է պատասխանենք նույն կերպ»,- Ռանյերիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Հիշեցնենք, որ «Ռոմայի» պաշտպան Մատս Հումելսը հանդիպման հաշիվը հավասարեցրել է 90+1-րդ րոպեին։
Ընդհանուր փուլի հաջորդ տուրում «Տոտենհեմը» կհանդիպի «Ռեյնջերսի» հետ (դեկտեմբերի 12): Իր հերթին «Ռոման» կխաղա «Բրագայի» հետ (դեկտեմբերի 12):