Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվել է գերմանական «Հայդենհայմին» (0:0 դեռևս ընթացող)։
Գերմանական մարզադաշտի տրիբունաները ստեղծագործական մոտեցում են ցուցաբերել անվանի մրցակցի ժամանմանը։
Երկրպագուները լոնդոնցիներին ողջունել են սադրիչ պաստառով, որի վրա գրված էր «Եկեք ավարտենք Brexit-ը, այսօր երեկոյան Չելսիին տուն ուղարկենք»:
Նշենք, որ Brexit-ի արդյունքը եղավ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը։ 2020 թվականի հունվարի 1-ին տեղական ժամանակով ժամը 23:00-ին Մեծ Բրիտանիան դուրս եկավ Եվրամիությունից։